Վերք Հայաստանի - ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Վերք Հայաստանի

By ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

  • Release Date: 1990-01-01
  • Genre: Histoire

Description

«Վերք Հայաստանի»ն հայոց ազգային ավետարաններից է և դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841թվականին գրված պատմական վեպ։«Վերքը» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը բնութագրում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Այստեղ պետք է առանձնացնել 3հարց։
• Լեզվի հարցը. Ըստ Աբովյանի` դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։
• Գրականության բովանդակությունը. Իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետև այնտեղ ներկայացված են երևելի մարդկանց գործերը, և գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։
• Հերոսի ընտրությունը. Ինչպես հայտնի է, կլասիցիզմի գրականությունը հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից։ Ի հակադրություն այս ավանդույթի` Աբովյանն ընտրում է Աղասուն` ծագումով գյուղացի և իրական անձնավորություն։